Օգոստոսի 26-ին Իջևանում տեղի ունեցավ Կովկասի ինստիտուտի և Մաքս Պլանկի անվան Միջազգային խաղաղության և օրենքի գերակայության հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդության հայացքը՝ խաղաղության գործընթաց» ծրագրի շրջանակներում երիտասարդական ֆորումներից երկրորդը։ Տավուշի երիտասարդները փորձագետներ Սերգեյ Մինասյանի և Ալեքսանդր Իսկանդարյանի հետ քննարկեցին Հայաստան-Ադրբեջան խաղաղության և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացների ներկայիս փուլը, հնարավոր զարգացումները և առկա մարտահրավերները։ Այնուհետև խմբային աշխատանքի ընթացքում նրանք փորձեցին ձևակերպել խաղաղության գործընթացի վերաբերյալ իրենց պատկերացումներն ու ակնկալիքները։ Հանդիպման մասնակիցներից կընտրվեն պատվիրակներ՝ Ջերմուկում կայանալիք միջմարզային եզրափակիչ ֆորումին Տավուշը ներկայացնելու համար։ Եզրափակիչ ֆորումին կմասնակցեն նաև Սյունիքի և Գեղարքունիքի երիտասարդները։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնության Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։